Մատեո Ռուջերի. «Ես երջանիկ եմ, քանի որ մենք հավասար պայմաններում խաղացինք այս պահին աշխարհի լավագույն թիմի հետ»

«Ատալանտայի» պաշտպան Մատեո Ռուջերին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (0։2) ամփոփել է հանդիպումը։

«Ես երջանիկ եմ, քանի որ մենք հավասար պայմաններում խաղացինք այս պահին աշխարհի լավագույն թիմի հետ։ Մենք կարողացանք սահմանափակել մրցակցի ազատությունը և հակագրոհներ ձեռնարկեցինք՝ նույնիսկ մի քանի հնարավորություն ստեղծելով։

Բայց երբ դասը առաջին պլան է մղվում, դու նրանց դեմ քիչ շանսեր ունես»,- Ռուջերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։