«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը կոտրել է ոտքը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օսկար Բոբը ծանր վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը՝ ֆուտբոլիստը կոտրել է ոտքը։ Ապաքինման կանխատեսումը դեռևս պարզ չէ, առաջիկա օրերին ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի։

Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է մարզման ժամանակ, այն էլ՝ առանց այլ ֆուտբոլիստների հետ շփման։