Լուիս Դիասը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» վստահ է, որ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել կատալոնական ակումբ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ «բլաուգրանաները» չեն հրաժարվում կոլումբիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձերից։ Նշվում է, որ «Լիվերպուլը» Դիասի համար 60-65 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում։ «Բարսելոնան» պետք է ամրապնդի ձախ հարձակվողի դիրքը, սակայն պահանջվող գումարն առայժմ վանել է կատալոնացիների ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» անցավ Դիասի հետ տարբերակին այն բանից հետո, երբ չկարողացավ պայմանավորվել Բիլբաոյի «Ատլետիկից» Նիկո Ուիլյամսի տեղափոխության հարցում, ով որոշել էր մնալ իր ներկայիս ակումբում։