Կիլիան Մբապպե. «Այս թիմը միշտ պետք է հաղթի»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում տարած հաղթանակը (2։0)։

«Հրաշալի երեկո էր։ Ես երկար եմ սպասել այս պահին։ Այս լոգոյով այս մարզաշապիկով խաղալ այս երկրպագուների աչքի առաջ։ Ես շատ ուրախ եմ։

Գոլեր խփելը կարևոր է հարձակվողի համար, բայց ես շատ էի ցանկանում պարզապես խաղալ։ Այս թիմը միշտ պետք է հաղթի։ Մենք ունենք լավագույն ֆուտբոլիստները բոլոր դիրքերում։ Չնայած մենք դեռ պետք է կատարելագործվենք, և ես առաջինն եմ, ով պետք է դա անի։

Մենք «Ռեալ Մադրիդն» ենք։ Կարևոր չէ՝ ես 50 գոլ կխփեմ, թե ոչ։ Մեզ պետք է միշտ հաղթել։ Մենք միշտ ավելիին ենք ձգտում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Marca-ն։