Ժոաու Պալինյա. «Պատրաստ եմ ամեն ինչ տալ այս ակումբի համար»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան խոսել է իր դեբյուտային գոլի մասին։

«Ուրախ եմ այս ակումբում իմ առաջին գոլը խփելու համար: Միշտ առանձնահատուկ է, երբ գոլ ես խփում և վայելում պահը թիմակիցներիդ հետ։ Ես հպարտ եմ, որ այստեղ եմ և պատրաստ եմ ամեն ինչ տալ այս ակումբի համար»,- ասել է Պալինյան «Բավարիայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ պորտուգալացին աչքի է ընկել «Տիրոլի» դեմ ընկերական խաղում ու օգնել իր թիմին հաղթել 3։0 հաշվով։