Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է Կիլիան Մբապպեի նորամուտի խաղին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արձագանքել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի թիմի կազմում իր նորամուտի խաղին։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը 2։0 հաշվով հաղթել է իտալական «Ատալանտային» ու նվաճել գավաթը։

«Մբապպեն շատ գոհ է իր դեբյուտից։ Նրա մեկնարկը «Ռեալում» ստացված է։ Նա ուրախ էր տիտղոս նվաճելու կապակցությամբ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Հունիսի 3-ին Մբապպեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։

Մադրիդի «Ռեալը» վեցերորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչը ռեկորդային է։ Նախկինում մադրիդյան ակումբը 2002, 2014, 2016, 2017, 2022 թվականներին նվաճել էր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։