Ֆեդերիկո Վալվերդե. «Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է Մբապպեն գոլ խփում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Այալանտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) կիսվել է իր մեկնաբանությունով։

«Նման հաղթանակը գոհունակություն է բերում թիմի կատարած աշխատանքից հետո։ Նախ ուզում եմ շնորհավորել մեր մրցակիցներին։ Կարծում եմ՝ նրանք հիանալի հանդիպում անցկացրին, հատկապես առաջին խաղակեսում։

Երբեմն մեզ համար դժվար էր, դժվար էր խաղում ու չէինք կարողանում մտնել մեր ռիթմի մեջ: Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց ավելի շատ տարածություն գտնել, իսկ առաջին գոլից հետո նրանք ստիպված եղան ավելի շատ բացվել, ինչը մեզ թույլ տվեց բաց տարածություններ գտնել նրանց պաշտպանությունում: Սա մեզ համար ավելի հեշտացրեց ամեն ինչ։

Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է Մբապպեն գոլ խփում։ Դա ցույց է տալիս, որ մեր թիմում կա ընկերակցություն, և որ նա վճռական է հաջողության հասնել այս թիմի հետ: Դա շատ բան է ասում նրա հասունության, բնավորության և մեծ ֆուտբոլիստի մասին», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։