Կառլոս Սոլերը կարող է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 27-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Վեսթ Հեմը»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո։

Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 63 պաշտոնական հանդիպում տարբեր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում «Վեսթ Հեմը» կհյուրընկալվի «Ասթոն Վիլային»։