Կառլո Անչելոտտին պատմության մեջ առաջին մարզիչն է այս ցուցանիշով

Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ատալանտային» և նվաճեց 2024 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Վարշավայում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դարձել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի պատմության միակ մարզիչը, ով 5-րդ անգամ նվաճեց այդ տիտղոսը։

Անչելոտին երկու անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը «Միլանի» հետ (2003, 2007) և երեք անգամ «Ռեալի» հետ (2014, 2022, 2024)։