Բրունու Ֆերնանդեշ. «Առաջարկներ ստացա, կարող էի հեռանալ, բայց ակումբը ցույց տվեց, որ իրենց պետք եմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը երկարաձգել են պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

«Առաջարկներ ստացա, կարող էի հեռանալ, բայց ակումբը ցույց տվեց, որ իրենց պետք եմ, որ փոփոխությունը գալիս է, և որ նրանք ցանկանում են այլ կերպ վարվել»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Ընդհանուր առմամբ նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 234 հանդիպում, որոնցում խփել է 79 գոլ և կատարել 67 գոլային փոխանցում։