«Բրայթոնը» նորեկ ունի

«Բրայթոնը» հայտարարել է «Մայնցի» կիսապաշտպան Բրայան Գրուդայի տեղափոխության մասին։

20-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։

Գրուդան այս տարի հրավիրվել է Գերմանիայի հավաքական, սակայն դեռ չի նշել իր նորամուտը ազգային հավաքականում։ 2023/24 մրցաշրջանում գերմանացին Բունդեսլիգայում «Մայնցի» 28 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։