«Բարսելոնան» դեռ որոշում չի կայացրել Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» դեռ չգիտի, թե երբ խաղադաշտ կվերադառնա թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։

Հիշեցնենք, որ հունիսին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել Եվրոպայի առաջնությունը։

Լրագրող Խավի Միգելի խոսքով՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ընդունել է այն փաստը, որ ֆուտբոլիստը բացակայելու է առնվազն մինչև սեպտեմբերին կայանալիք միջազգային ընդմիջումը։ Հոլանդացու վերադարձի ճշգրիտ ժամկետը դեռևս չի հաղորդվում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆրենկիին՝ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի և վնասվածքների պատճառով։