«Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը արձագանքել է թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի՝ ակումբից հեռանալուն։
«Մենք այնքան շատ անհավանական պահեր միասին անցկացրեցինք, հիմա ուզում եմ քեզ հաջողություն մաղթել, իմ եղբայր»,- գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։
Վոյցեխ Շչեսնին 7 տարի անցկացրել է «Յուվենտուսում»։