Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի «Բարսելոնան»։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ 21-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել «Սևիլիա»։ Ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Իսպանիայից։
Միակ խնդիրը դա ֆուտբոլիստի աշխատավարձի հետ է կապված։ Ֆատիին վարձակալելիս «Սևիլիան» կարող է վճարել աշխատավարձի միայն 35%-ը, սակայն կատալոնական ակումբին այս տարբերակը դուր չի գալիս։
Հիշեցնենք, որ Անսու Ֆատին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բրայթոնում»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։