«Ռեալի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ մարզման ժամանակ։

Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում 21-ամյա ֆրանսիացին հայրենակից Օրելիեն Չուամենիի հետ բախման ժամանակ հարված է ստացել ոտքին, որից հետո նա ընկել է խոտածածկին և բարձր բղավել։ Ինչպես հայտնում է Marca-ն, նա ստիպված կլինի բաց թողնել հաջորդ խաղը։

Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 14-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում կխաղա «Ատալանտայի» հետ։ Խաղը կկայանա Վարշավայում՝ «Նարոդովի» մարզադաշտում։