Հայտնի է՝ «Միլանի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան նշել է ամառային տրանսֆերային պատուհանի համար ակումբի առաջնահերթ նպատակը։

«Մենք ցանկանում ենք կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանային տեսնել մեր թիմում»,- Ֆոնսեկայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆոֆանան «Մոնակոյին» միացել է 2020 թվականի հունվարին «Ստրասբուրգից»։ Անցած մրցաշրջանում Ֆոֆանան «Մոնակոյի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։