«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը դեռ չի տեղափոխվում «Նապոլի»։
Շոտլանդացու հետ իտալական ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը հայտնվել է երեքշաբթի։ Այս տեղեկությունը հաստատել է հայտնի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։ Տրանսֆերային փորձագետի կարծիքով՝ «Նապոլին» ՄաքՏոմինայի համար վարձակալության առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն «կարմիր սատանաները» մերժել են։ Հնարավոր է, որ մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը պարթենոպյանները նոր փորձ կատարեն։
Սքոթ ՄաքՏոմինայի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 32 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է 2025 թվականի կեսերին, սակայն նախատեսում է ավտոմատ երկարաձգման հնարավորություն։