Opta. Սուպերհամակարգիչը նշել է ԱՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի հաղթողին

Opta-ի վերլուծաբաններն օգտագործել են սուպերհամակարգիչ՝ գնահատելու անգլիական Պրեմիեր Լիգայի գալիք մրցաշրջանում թիմերի հաղթելու հնարավորությունները։

Չեմպիոնության գլխավոր հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 82,2%։

Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն է»։ Միկել Արտետայի սաների՝ Անգլիայի չեմպիոն դառնալու հավանականությունը 12,2% է։ Հաղթանակի լավագույն հավակնորդների եռյակը եզրափակում է «Լիվերպուլը» 5,1 տոկոսով։ Հաջորդում են «Չելսին» (0.2%) և «Նյուքասլը» (0.1%)։

2023/2024 մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Սիթին» դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Երկրորդ տեղը գրավեց Լոնդոնի «Արսենալը»։ Լավագույն եռյակը եզրափակեց «Լիվերպուլը»։