«Յուվենտուսը» հայտարարել է դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ կողմերի փոխադարձ որոշմամբ պայմանագիրը խզելու մասին։ Լեհ դարպասապահը թուրինյան ակումբում հանդես է եկել 7 տարի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա դարպասապահը այն ութ ֆուտբոլիստների թվում է, որոնք ներառված չեն թիմի նոր գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի ծրագրերում։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Շչեսնին Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում և բաց թողել 30 գոլ՝ 15 հանդիպումներում անառիկ պահելով դարպասը։