«Նոան» մեկնեց Աթենք՝ ԱԵԿ-ի դեմ պատասխան խաղին

Երևանի «Նոան» օգոստոսի 15-ին Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կմրցի հունական ԱԵԿ-ի դեմ։

Հայկական ակումբը մեկնել է Աթենք՝ ԱԵԿ-ի դեմ խաղին։ Ակումբի մամուլի ծառայությունը հրապարկել է նկարներ թիմից մինչ թռիչքը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը 3։1 հաշվով հաղթել էր ԱԵԿ-ին։