Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ալ-Նասրի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը ավարտել է միջազգային կարիերան։
31-ամյա կիսապաշտպանը Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրել է 99 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։
Բրոզովիչն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2014 թվականի ամռանը։