Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Վոյցեխ Շչեսնին համաձայնել են խզել պայմանագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթերն այժմ նախապատրաստվում և ստուգվում են։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, Շչեսնին փոխհատուցում կստանա։
Շչեսնին «Յուվենտուսում» է հանդես գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստը Եվրոպայի չորս և աշխարհի երկու առաջնությունների մասնակից է։ 2023/24 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ իր անվան դիմաց գրանցելով 15 անառիկ դարպաս։