ՊՍԺ-ն բանավոր պայմանագրի առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոյին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Սանտի Ունան։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները անգլիացուն պայմանագիր են առաջարկել 17 միլիոն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնվել է, սակայն ակումբները չեն կարողանում համաձայնության գալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 60 միլիոն եվրոյի դիմաց Սանչոյին վաճառել ՊՍԺ-ին։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։