Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։
Երևանյան ակումբը առաջին խաղում պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, թե ովքեր կսպասարկեն պատասխան հանդիպումը։
«Պուշկաշ Ակադեմիա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը կսպասարկի Կոսովոյի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը Գենչ Նուզան է, եզրերում նրան կօգնեն Ֆաթլում Բերիշան ու Բուջար Սելիմայը: Չորրորդ պաշտոնյան Իլիր Մեհմետին է։