Հայտնի է, թե արդյոք Կիլիան Մբապպեն կխաղա «Ատալանտայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» իտալացի փորձառու մարզիչ Կառլո Անչելոտտին լրագրողների հետ զրույցում խոսել է ֆրանսիացի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի՝ «Ատալանտայի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին մասնակցելու մասին։

Անչելոտտին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալը» շատ ժամանակ չի ունեցել պատրաստվելու, սակայն թիմը հիանալի մարզավիճակում է, ինչպես և Կիլիան Մբապպեն։ Իտալացի մարզիչը նշել է, որ հարձակվողը Մադրիդ է ժամանել լավ մարզավիճակով։

«Մբապպեն պատրաստ է խաղալ «Ատալանտայի» դեմ, ինչպես բոլորը: Թիմում հայտնվելուց ի վեր նա ցուցադրել է միայն իր լավագույն որակները»,- ավելացրել է Անչելոտտին։