Հայտնի է, թե ինչ աշխատավարձ է առաջարկում ՊՍԺ-ն Ջեյդոն Սանչոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյով հետաքրքրված է ՊՍԺ-ին:

24-ամյա ֆուտբոլիստը հավանություն է տալիս փարիզյան ակումբ տեղափոխվելու գաղափարին, սակայն «կարմիր սատանաների» հետ բանակցություններում առաջընթաց չկա։ Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ Լիգա 1-ի գրանդը պատրաստ է Սանչոյին տարեկան վճարել մոտ 17 միլիոն եվրո՝ այս գումարը հայտնվել է բանավոր առաջարկում։

Transfermarkt պորտալի փորձագետները Ջեյդոն Սանչոյի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է շատ ավելին վաստակել ֆուտբոլիստի վաճառքից։ Անգլիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ երկարաձգման տարբերակը։