Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան երկար ժամանակով շարքից դուրս է մնացել։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման նախօրեին երեքշաբթի օրը կայացած մարզման ժամանակ ֆրանսիացին վնասվածք է ստացել իր հայրենակից Օրելիեն Չուամենիի հետ բախման հետևանքով։ Ֆուտբոլիստը կաղալով հեռացել է խաղադաշտից։

Մադրիդյան թիմի մամուլի ծառայությունից հայտնում է, որ Կամավինգայի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի ներքին կողային կապանի սալջարդ։ Նման վնասի վերականգնման ժամանակահատվածը մոտ 6-7 շաբաթ է։

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Վարշավայում կկայանա ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ» – «Ատալանտա» հանդիպումը և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։