Գիորգի Մամարդաշվիլին շուտով կդառնա անգլիական գրանդի ֆուտբոլիստ

«Լիվերպուլը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վալենսիայի» և «Լիվերպուլի» միջև բանակցությունները տրանսֆերի շուրջ շարունակվում են, կողմերի միջև դեռ համաձայնություն չկա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մերսիսայդցիները կարող են վճարել մոտ 30 միլիոն եվրո Մամարդաշվիլիի համար։

Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ը անառիկ է պահել դարպասը, իսկ մնացածում բաց է թողել 34 գնդակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Մամարդաշվիլիին գնահատում է 45 մլն եվրո։