Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Ա Սերիա, հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է «Ատալանտան», որն այս ամառ լքել էր ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է վեց հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, կատարել է մեկ գոլային փոխանցում։ Սպերցյանի գործող աշխատանքային պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։