Կառլո Անչելոտտին մեկնաբանել է սաուդյան ակումբի՝ Վինիսիուսի նկատմամբ հետաքրքրության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Սաուդյան «Ալ-Ահլին» չափազանց հետաքրքրված է «Լոս Բլանկոսի» վինգեր Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հարցում։

«Վինիսիուսի մասին խոսակցությունների տակ ոչինչ չկա։ Սա շուկայական սպեկուլյացիա է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Վինիսիուսը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։ 2022 թվականի մայիսին ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կազմում հաղթել է Չեմպիոնների Լիգան։ Նախորդ մրցաշրջանի վերջում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։