«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով, հայտնում է Mail Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը հույս ունի ձեռք բերել ֆուտբոլիստին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ «Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացու համար պատրաստ է «Բարսելոնային» վճարել 50 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը կարող է բաժանվել կիսապաշտպանից, բայց ավելի տպավորիչ փոխհատուցման համար։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 213 հանդիպում, դարձել 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։