«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին դեռ կարող է հեռանալ թիմից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ իսպանացուն ծառայություններով հետաքրքրված է երեք ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի համար պայքարում են «Սևիլիան», «Վուլվերհեմփթոնը» և «Բենֆիկան»։ «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի Անսուի աշխատավարձի կեսը վճարի նրա նոր թիմը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆատին հանդես էր գալիս Պրեմիեր Լիգայում «Բրայթոնի» կազմում, սակայն չկարողացավ տպավորել անգլիական թիմի ղեկավարությունը։