Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մեծ վստահություն է վայելում «Միլանի» երկրպագուների կողմից։ Երկրպագուները նրան կապում են տիտղոսների վերադարձի հետ, որոնք երբեք կայուն չեն դարձել նախորդ մարզիչ Ստեֆանո Պիոլիի օրոք: Բայց Մորատան դեռ շատ զգուշավոր է իր կանխատեսումներում։
«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Չեմ կարող գավաթ խոստանալ, բայց մենք ամեն ինչ կանենք նրանց համար։ Հուսանք, որ մրցաշրջանի վերջում մենք կհանդիպենք այստեղ՝ դաշտի կենտրոնում, գավաթներով»,- Մորատայի խոսքերն է մեջբերում pianetamian.it-ը։
Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի այս շաբաթվա վերջին։ Առաջին տուրում «Միլանը» կխաղա «Տորինոյի» հետ։