Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը հեռախոս է վերցնում երկրպագուից:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան գիշերային ակումբում։ Այցելուներից մեկը սկսել է նկարահանել Օսիհենին, սակայն Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստիը մոտեցել է երկրպագուին և խլել հեռախոսը նրա ձեռքից։
Ավելի վաղ «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան հայտնել էր, որ 25-ամյա Օսիմհենը խնդրել է ակումբի ղեկավարությանը թույլ տալ իրեն այլ թիմ գնալ։
Օսիմհենը Իտալիայի հավաքականի գույները պաշտպանում է 2020 թվականից։ Հարձակվողի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։