«Բարսելոնայի» երկու առանցքային ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել

Օգոստոսի 12-ին Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում «Բարսելոնան» խաղաց «Մոնակոյի» դեմ։

Խաղն ավարտվել է Մոնակոյի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Հանդիպման ընթացքում վնասվածքներ են ստացել Ռոբերտ Լևանդովսկին և Իլկայ Գյունդողանը , հաղորդում է Diario Sport-ը։

Առաջին խաղակեսում լեհը անհաջող վայրէջք կատարեց ձեռքին։ Նա շարունակեց խաղը, սակայն փոխարինվեց երկրորդ խաղակեսում։

Գերմանացի կիսապաշտպանը խաղադաշտ է մտել ընդմիջումից հետո և 64-րդ րոպեին գնդակի համար պայքարելիս ընկել է խոտածածկին և հակառակորդի կողմից ծնկով հարված ստացել գլխին։