Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Թեո Ուոլկոտը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» Պեպ Գվարդիոլայի՝ «Երեք առյուծների» նոր մարզիչ հնարավոր նշանակման մասին։
«Հիանալի կլինի, եթե Գվարդիոլան գլխավորի Անգլիան։ Սա «Արսենալին» հնարավորություն կտա հաղթելու Պրեմիեր Լիգան։ Քանի դեռ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» է, դա հնարավոր չէ անել»,- ասել է Ուոլկոտը BBC-ին:
Հիշենք, որ Ուոլկոտն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Լոնդոնի «Արսենալի» կազմում, որտեղ երեք անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։ 35-ամյա անգլիացին անցյալ ամառ ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան «Սաութհեմփթոնի» կազմում։