Opta սուպերհամակարգիչը կանխատեսում է տվել Իտալիայի Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի համար։
Ըստ հաշվարկների՝ կրկին չեմպիոն կդառնա «Ինտերը»։ Այս իրադարձության հավանականությունը 79,2 տոկոս է։
Չեմպիոնի շանսեր ունեն նաև «Ատալանտան», «Յուվենտուսը», «Միլանը», «Ռոման», «Բոլոնիան», «Լացիոն», «Նապոլին» և «Ֆիորենտինան»: