Նոր մրցաշրջանում Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի «Ռեալը»։
Ըստ Opta սուպերհամակարգչի՝ Լա Լիգայի գործող չեմպիոններն իրենց տիտղոսը պաշտպանելու 86% հնարավորություն ունեն:
Չեմպիոն դառնալու «Բարսելոնայի» շանսերը 10,3 տոկոս են գնահատվում. կատալոնացիները, ամենայն հավանականությամբ, կավարտեն մրցաշրջանը 2-րդ տեղում (50,6%):
Կատալոնական ակումբին հաջորդում են «Ատլետիկոն» (2.2%), «Ժիրոնան» (0.8%), «Ատլետիկը» (0.3%) և «Ռեալ Սոսյեդադը» (0.2%)։
«Էսպանյոլը», «Վալյադոլիդը» և «Լեգանեսը», ամենայն հավանականությամբ, կլքեն Լա լիգան մրցաշրջանի ավարտից հետո: