Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն ասել է, թե արդյոք Լիոնել Մեսսին կմասնակցի ԱԱ-2026-ին։ Ագուերոն և Մեսսին միասին դարձել են 2014 թվականի Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ։
«Լեոն ինքնուրույն որոշում կկայացնի, և այս որոշումն ինձ համար ընդունելի կլինի, ինչ էլ որ լինի։ Ես ուզում էի, որ նա հավերժ խաղա, բայց դա անհնար է։ Նա իրավունք է վաստակել ինքնուրույն որոշելու, թե որքան ժամանակ է խաղալու ազգային հավաքականում»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Stake-ը:
Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի հինգ առաջնության։ Թիմը երկու անգամ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։ 2014-ին արգենտինացիները պարտվեցին Գերմանիայի հավաքականին, իսկ 2022-ին հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին։ Ընդհանուր առմամբ, Մեսսին համաշխարհային մրցաշարերի եզրափակիչներում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։