Մադրիդի «Ռեալը» դեռ կարող է իր շարքերը համալրել «Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը։ Diario AS-ի տեղեկություններով՝ իսպանացու տեղափոխությունը «արքայական» ակումբ դեռևս չի կարելի բացառել։
Որպեսզի տրանսֆերը կայանա, «Ալ-Նասրը» պետք է անվճար բաց թողնի ֆուտբոլիստին։ Բացի այդ, ինքը՝ Լապորտը, պետք է համաձայնի աշխատավարձի զգալի կրճատմանը։ Իր գործող պայմանագրով Էմերիկը տարեկան վաստակում է 22 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Լապորտը նախկինում հաջող հանդես է եկել Անգլիայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Էմերիկը նույնպես մի քանի տարի խաղացել է Իսպանիայում՝ Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում։