Մադրիդի «Ռեալը» չի համաձայնել հարձակվող Վինիսիուս Ժունիորին բաց թողնել Սաուդյան Արաբիա։ «Ալ-Ահլիին» մերժել են։
Մարզիչ Կառլո Անչելոտտին հույսը դնում է հարձակվողի վրա։ Ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի բրազիլացին մնա կազմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Ահլին» պատրաստ է բրազիլացուն հինգ տարվա ընթացքում մեկ միլիարդ եվրո վճարել։ Օգոստոսի 14-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Ատալանտայի» հետ։