Ռաֆայել Լեաուն կարող է հայտնվել իսպանական գրանդում

Խոսակցությունները պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին ուղարկում են Եվրոպայի թոփ ակումբներ. գարնանը շատ էր խոսվում ՊՍԺ-ի մասին, վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Միլանի» աստղով, իսկ այժմ նոր տեղեկություններ կան:

«Բարսելոնան» հետաքրքրված է Լեաույո։ Այս մասին հայտնում է pianetamilan.it-ը՝ հղում անելով իսպանական El Mundo Deportivo հրատարակությանը։

Կատալոնացիների համար մեկ այլ կարևոր թիրախ է Լուիս Դիասը: Հիշեցնենք, որ Լեաուն հանդես է գալիս «Միլանում» 2019 թվականից, մինչ այդ հասցրել է հանդես գալ Լիսաբոնի «Սպորտինգում», ինչպես նաև ֆրանսիական «Լիլում»։