«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մերժել է «Լիվերպուլի» տրանսֆերի հարցումը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիական ակումբը պատրաստ էր ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրում առկա փոխհատուցման կետը։ Դրանք կազմում են 60 մլն եվրո։ «Ռեալ Սոսյեդադը» ցանկանում էր մեկ խաղացող պահել Սուբիմենդի-Մերինո զույգից։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։