«Լիվերպուլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուիս Դիասը կարող է հեռանալ թիմից մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։
Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, կոլումբիացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»:
Աղբյուրը պնդում է, որ Դիասն արդեն համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ անձնական պայմանագրի պայմանները։
Նշվում է նաեւ, որ Անգլիայի գործող չեմպիոնը պատրաստ է 27-ամյա վինգերի համար վճարել 70 մլն եվրո։