Լիոնել Մեսսին դիմել է Սերխի Ռոբերտոյին, ով հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է պաշտպան Սերխի Ռոբերտոյին, ով հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին:

«Հաջողություն նոր փուլում: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք»,- գրել է Մեսսին սոցցանցերից մեկի իր էջում։

Հիշեցնենք, որ Մեսսին ու Ռոբերտոն նախկինում երկար ժամանակ խաղացել են կատալոնական ակումբում։

Ռոբերտոն հայտարարել է կատալոնական ակումբում 13 մրցաշրջան անցկացրած «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Այս ընթացքում իսպանացին անցկացրել է 373 հանդիպում, դարձել 19 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։