Մադրիդի «Ռեալի» աստղային խաղացողներ Կիլիան Մբապպեն և Ջուդ Բելինգհեմը ընդգրկվել են մադրիդյան ակումբի վերջնական հայտացուցակում՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» հետ խաղի համար։
Ինչպես հայտնում է ակումմբի մամուլի ծառայությունը, մադրիդյան թիմի հայտացուցակում ընդգրկվել է 24 ֆուտբոլիստ։
«Արքայական» ակումբի երկու նորեկներ կկարողանան խաղալ «Ատալանտայի» դեմ՝ ֆրանսիացի Կիլիան Մբապպեն և բրազիլացի Էնդրիկը։
Հայտացուցակում ընդգրկվել է նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով ապաքինվել է ուսի վնասվածքից։ Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալի» կազմում էր նաև ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, ով ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։