Անցած երկուշաբթի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը պաշտոնապես փոխարինեց «Մանչեսթեր Սիթիին» Մադրիդի «Ատլետիկոյով»։
Transfermarkt պորտալը կազմել է ակումբի պատմության ամենաթանկ գնումների վարկանիշը, որում Ալվարեսը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հիշեցնենք, որ նորեկի համար «Ատլետիկոն» վճարել է 75 միլիոն եվրո։
Միայն մեկ ֆուտբոլիստի են վճարել ավելի շատ՝ Ժոաու Ֆելիշին: 2019 թվականի ամռանը երիտասարդ պորտուգալացին «Ատլետիկոյին» արժեցել է ռեկորդային՝ ավելի քան 127 միլիոն եվրո։ Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել է Տոմա Լեմարը՝ 72 մլն։