Հայտնի է, թե ուր կցանկանար գնալ Ֆեդերիկո Կիեզան

«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան չի կարող նոր ակումբ գտնել։

«Ծեր սինյորան» վաճառքի է հանել 26-ամյա ֆուտբոլիստին, սակայն մինչ այժմ չկա մը ակումբ, որը ցանկանում է բավարարել նրա խնդրանքները։ Լրագրող Ֆաբիանա դելլա Վալլեի խոսքերով՝ Կիեզան ներկայումս կոնկրետ առաջարկներ չունի, սակայն նա դեռ երազում է Պրեմիեր Լիգայի ակումբ տեղափոխվելու մասին։

Իտալացու ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Թոթենհեմը»:

Ֆեդերիկո Կիեզայի արժեքը Transfermarkt պորտալում 35 մլն եվրո է։ «Յուվենտուսը» կարող է ֆուտբոլիստին վաճառել էժան գնով, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսերին: