Ջան Պիերո Գասպերինի. ««Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։

««Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է. նման մրցակցի հետ խաղալը մեծ հպարտություն է մեզ համար»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Բերգամոն ներկայացնող ակումբը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Եվրոպա լիգայի գավաթը` եզրափակիչում խոշոր 3:0 հաշվով հաղթելով Լևերկուզենի «Բայերին»: