«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն պատմել է, թե ինչ դիրքեր կարող է զբաղեցնել նոր թիմում։
Իսպանացին հայտնի է իր բազմակողմանիությամբ։ «ՌԲ Լայպցիգում»՝ իր նախկին ակումբում, նա խաղում էր հարձակման և կիսապաշտպանության գրեթե բոլոր դիրքերում:
«Կարո՞ղ եմ խաղալ եզրում: Այո, հաստատ։ Գերմանիայում ես խաղում էի և՛ ձախ, և՛ աջ եզրում։ Կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար կգտնի»,- «Բլաուգրանայի» նորեկի խոսքերն է փոխանցում BarcaTimes-ը։